18:20  ,  5 հուլիսի, 2022

«Քյոլնը» 4 տարվա պայմանագիր կնքեց Սարգիս Ադամյանի հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Հոֆենհայմից» տեղափոխվեց «Քյոլն»։ Հայ ֆուտբոլիստը Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ Նա արդեն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմում։

29-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրել է «Բրյուգեում»՝ դառնալով Բելգիայի չեմպիոն։

Transfermarkt.de-ն Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։

«Քյոլնը» Գերմանիայի առաջնության առաջին տուրում օգոստոսի 7-ին կընդունի «Շալկեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում