Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնում»։ Հայ ֆուտբոլիստը միացել է թիմի մարզումային ճամբարին, հաղորդում է express.de-ն։ Տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունը դեռ չի եղել։
29-ամյա ֆուտբոլիստը «Հոֆենհայմի» հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունի։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Սարգիս Ադամյանը վարձակալությամբ անցկացրեց «Բրյուգեում»՝ դառնալով Բելգիայի չեմպիոն։
Transfermarkt.de-ն Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։
«Քյոլնը» Գերմանիայի առաջնության առաջին տուրում օգոստոսի 7-ին կընդունի «Շալկեին»։
Herzlich Willkommen Sargis Adamyan beim FC
— 1. FC Köln Fan Mike (@effzeh_Fan69) July 5, 2022
Der neue Stürmer ist nun im Trainingslager angekommen.#effzeh #fckoeln pic.twitter.com/mvNaUcnoCS
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:06 , 4 հոկտեմբերի
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի