21:32  ,  3 հուլիսի, 2022

Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակը՝ Կառլոս Սայնսի հաղթանակով (ֆոտո, վիդեո)

«Ֆերարիի» իսպանացի մրցարշավորդ Կառլոս Սայնսի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակը։ Նա առաջին անգամ հաղթեց Ֆորմուլա-1-ում։ Երկրորդ տեղը գրավեց «Ռեդ Բուլի» մեքսիկացի մրցարշավորդ Սերխիո Պերեսը։ Երրորդը վերջնագիծ հասավ բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը  («Մերսեդես»)։

Ընդհանուր հաշվարկի առաջատար, հոլանդացի Մաքս Ֆերստապենը 7-րդն էր։

Ֆորմուլա-1․ Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակ

  1. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ 52 շրջան
  2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ +3.779
  3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ +6.225
  4. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ +8.546
  5. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին»)՝ +9.571
  6. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ +11.943
  7. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ +18.777
  8. Միկ Շումախեր («Հաաս»)՝ +18.995
  9. Սեբաստիան Ֆետել («Աստոն Մարտին»)՝ +22.356
  10. Քեւին Մագնուսես («Հաաս»)՝ +24.590

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում