Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ 21-ամյա լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 252-րդ ռակետ, խորվաթ Յանա Ֆետի հետ եւ առավելության հասավ 6։0, 6։3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 15 րոպե։
Իգա Շվյոնտեկը 36-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, ինչը ռեկոդային ցուցանիշ է 21-րդ դարում։
Երկրորդ շրջանում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի հոլանդացի Լեսլի Կերկհովեն, որն առաջին շրջանում 6։4, 3։6, 6։1 հաշվով պարտության է մատնել բրիտանացի Սոնայ Կարտալին։
WWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWW#Wimbledon | #CentreCourt100 pic.twitter.com/XlnSaVcLsE
— Wimbledon (@Wimbledon) June 28, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում