17:14  ,  28 հունիսի, 2022

Օրակարգի 13 հարցով տեղի ունեցավ ՀՖՖ հերթական ժողովը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 22-րդ հերթական ժողովը։

Օրակարգում ընդգրկված էր 13 հարց։

  1. Հայտարարություն առ այն, որ Ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ-ի կանոնադրությանը համապատասխան/ Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում։
  2. Ժողովի օրակարգի հաստատում։
  3. Նախագահի ուղերձ։
  4. Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն։
  5. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն։
  6. ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկում։
  7. ՀՖՖ գործունեության հաշվետվության հաստատում (2021 հունիս – 2022 հունիս)։
  8. ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2021թ.) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացության հաստատում։
  9. ՀՖՖ 2022 թվականի ֆինանսական տարվա բյուջեի հաստատում։
  10. ՀՖՖ Կանոնադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխության հաստատում։
  11. «Դովեղ ՖԱ» ՀԿ անդամության կասեցման վերացում։
  12. «Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ հեռացում։
  13. «Նորավանք ՄԱ» ՍՊԸ, «Շիրակ ՖԱ» ՀԿ, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ, «ՍԱ Միկա» ՀԿ, «Անդրանիկ ՖԱ» ՀԿ, «Օնոր» ՍՊԸ, «Աղբյուրակ» մարզամշակութային ՀԿ, «Սարդարապատ ՖԱ» ՀԿ, «Կումայրի ՖԱ» ՀԿ, «Երևան ՖԱ» ՀԿ, «Հայասա ՖԱ» մարզական ՀԿ` ՀՖՖ անդամության հաստատում։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց ՀՖՖ գործունեության հաշվետվությունը (2021 հունիս-2022 հունիս), իսկ «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը՝ ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2021 թ.) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացությունը։ 

Այնուհետև ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրեց առանձին ՀՖՖ-ի համար նախորդ ֆինանսական տարվա (2021 թ․) ֆինանսական հաշվետվությունը և ՀՖՖ 2022 թվականի բյուջեն:

Ժողովի անդամները հաստատեցին ՀՖՖ գործունեության հաշվետվությունը, ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը և ՀՖՖ բյուջեն, ինչպես նաև կողմ քվեարկեցին ՀՖՖ կանոնադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխության հաստատմանը։

Օրակարգի հաջորդ հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին Դովեղ ՖԱ ՀԿ անդամության կասեցման վերացման (միաձայն) և Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ հեռացման (13 կողմ, 1 ձեռնպահ) օգտին:

Օրակարգի վերջին հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին «Նորավանք ՄԱ» ՍՊԸ, «Շիրակ ՖԱ» ՀԿ, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ, «ՍԱ Միկա» ՀԿ, «Անդրանիկ ՖԱ» ՀԿ, «Օնոր» ՍՊԸ, «Աղբյուրակ» մարզամշակութային ՀԿ, «Սարդարապատ ՖԱ» ՀԿ, «Կումայրի ՖԱ» ՀԿ, «Երևան ՖԱ» ՀԿ, «Հայասա ՖԱ» մարզական ՀԿ` ՀՖՖ անդամության հաստատման օգտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս