12:42  ,  27 հունիսի, 2022

Մադրիդ․ Կարեն Գրիգորյանը՝ երրորդ մրցանակակիր

Շախմատի աշխարհի չեմպիոն հավակնորդների մրցաշարին կից Մադրիդում  անցկացվող շախմատային միջոցառումներից մեկին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը։

Կայծակնային խաղի մրցաշարում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ գրավել է երրորդ տեղը։

Հաղթողի կոչումը նվաճել է իսպանացի Էդուարդո Իտուրիսագան, որը վաստակել է 8 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է կուբացի Յուսնել Բակալյո Ալոնսոն՝ 7,5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս