22:06  ,  24 հունիսի, 2022

«Բավարիայի» մարզական տնօրեն․ Լեւանդովսկուն հուլիսի 12-ին սպասում ենք Մյունխենում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն վաճառելու մտադրություն չունի։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

«Հուլիսի 12-ն առաջին աշխատանքային օրն է Լեւանդովսկու համար նոր մրցաշրջանում։ Այդ օրը նրան սպասում ենք Մյունխենում։ Ռոբերտը պրոֆեսիոնալ է։ Ունենք մեծ նպատակներ։ Բոլոր խնդիրները պետք է լուծել։

Կարող եմ միայն կրկնել, որ Լեւանդովսկին դեռ մեկ տարվա պայմանագիր ունի։ Սպասում ենք նրան առաջին մարզմանը»,- Sky Sport Deutschland-ին ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։

Լեւանդովսկուն գնելու ցանկություն ունի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան»։ Ֆուտբոլիստը հայտարարել էր, որ իր ժամանակը «Բավարիայում» ավարտվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս