«Ուրարտուն» և Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում են համագործակցությունը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի մարտից։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 53 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր նվաճել՝ Հայաստանը ներկայացնելով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։
Ակումբը շնորհակալություն է հայտնում 36-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:04 , 12 նոյեմբերի
00:38 , 12 նոյեմբերի
23:16 , 11 նոյեմբերի
21:55 , 11 նոյեմբերի
20:27 , 11 նոյեմբերի 
20:01 , 11 նոյեմբերի
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի 
18:33 , 11 նոյեմբերի
18:02 , 11 նոյեմբերի