11:13  ,  20 հունիսի, 2022

«Բարսելոնան» պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Լեւանդովսկու համար

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պայմանները եւ ստիպված կլինի 50 միլիոն եվրո վճարել 33-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու համար, հաղորդում է AS-ը։ Կատալոնական ակումբը հույս ուներ լեհ խաղացողին գնել 30-35 միլիոն եվրոյով։

Ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ հաջորդ մրցաշրջանում հանդես գալ «Բավարիայում», որի հետ ունի դեռ մեկ տարվա պայմանագիր։

Լեւանդովսկու ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին» ու Փարիզի ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում