17:15  ,  13 հունիսի, 2022

ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահները կայցելեն Հայաստան, կլինեն Ծովագյուղում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանին Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նրանք կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին:

Ծովագյուղի 20x40 փոքր խաղադաշտում տեղի կունենա ցուցադրական հանդիպում, որին կմասնակցեն Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլ հայտնի ֆուտբոլիստներ: Հանդիպմանը կմասնակցեն նաև Ինֆանտինոն և Չեֆերինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում