12:13  ,  13 հունիսի, 2022

Հայաստան - Շոտլանդիա հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական խումբը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա)։ Մրցավարի օգնականներն են Միլովան Ջուկիչը (Չեռնոգորիա) և Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա), չորրորդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը (Չեռնոգորիա), հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

VAR-ի մրցավարն է Քևին Բլոմը (Նիդեռլանդներ), VAR-ի մրցավարի օգնականը՝ Քլեյ Ռուփերտին (Նիդեռլանդներ)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Լուսիլիո Բատիստան (Պորտուգալիա), պատվիրակ՝ Լենարտ Վեստերվալը (Շվեդիա)։

Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով