15:42  ,  10 հունիսի, 2022

ԵԱ․ Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի թիմը դուրս մնաց պայքարից

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի մինչեւ 22 տարեկանների հավաքականը Հոլանդիայի Վլիսինգեն քաղաքում մասնակցել է Եվրոպայի Մ-22  առաջնությանը:

Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ Հայաստանը ներկայացրել է Վահե Նազարյան - Խաչատուր Ասմարյան զույգը, հաղորդում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայ մարզիկները որակավորման փուլում պարտվել են Կոսովոյի (1:2) և Խորվաթիայի (0:2) թիմերին՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս