19:26  ,  4 հունիսի, 2022

Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի առաջին տուրում Իռլանդիայի թիմի նկատմամբ հաղթանակից հետո ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

B լիգայի առաջին խմբում ընդգրկված են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել Ազգերի լիգայում։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդացիներին։

Ազգերի լիգա. B լիգա, առաջին խումբ, առաջին տուր

Հայաստան - Իռլանդիա՝ 1։0 

Էդուարդ Սպերցյան, 75

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան (ավագ), Հրայր Մկոյան, Արման Հովհաննիսյան (Ստյոպա Մկրտչյան, 60), Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Արտակ Դաշյան, 89), Վահան Բիչախչյան (Սարգիս Ադամյան, 56)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում