15:13  ,  2 հունիսի, 2022

Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը ներկայացրել է վերջնական հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 թիմի դեմ 2023թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղի համար, որը տեղի կունենա հունիսի 2-ին Սկոպյեում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Թիմերն ընդգրկված են H խմբում։ 7 խաղում Հայաստանի թիմը կրել է 6 պարտություն, տարել 1 հաղթանակ։ Խմբում ընդգրկված են նաեւ Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում