12:28  ,  2 հունիսի, 2022

Հայաստան - Իռլանդիա հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կսպասարկի Ռումինիայի մրցավարական խումբը։

Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն։ Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը և Միրչա Միհայիլ Գրիգորիուն, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Չորրորդ պաշտոնյան է Յուլիան Դիման։

Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈւԵՖԱ պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը (Ղազախստան)։

Հայաստան - Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով