Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ուկրաինայի հավաքականը հյուրընկալվեց շոտլանդացիներին եւ առավելության հասավ 3։1 հաշվով։
Ուկրաինայի թիմից աչքի ընկան անգլիական «Վեստ Հեմի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն, պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Ռոման Յարեմչուկը եւ ուկրաինական «Դնեպր-1»-ի հարձակվող Արտյոմ Դովբիկը։
Շոտլանդիայի հավաքականից հաշվի տարբերությունը վերջնամասում կրճատեց «Սելթիկի» կիսապաշտպան Կալում Մաքգրեգորը։
Հունիսի 5-ին նախատեսված եզրափակիչում Ուկրաինայի հավաքականը կհյուրընկալվի Ուելսի թիմին։
ԱԱ-2022, ընտրական փուլ, փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ
Շոտլանդիա - Ուկրաինա՝ 1։3 (տեսանյութ)
Կալում Մաքգրեգոր, 79 - Անդրեյ Յարմոլենկո, 33, Ռոման Յարեմչուկ, 49, Արտյոմ Դովբիկ, 90+5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում