23:34  ,  1 հունիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Մարին Չիլիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը պարտվեց 20-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչին։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 14 րոպե։

2014թ․ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնն առավելության հասավ 5։7, 6։3, 6։4, 6։3, 7։6 (10։2) հաշվով։

33-ամյա Չիլիչի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ դանիացի Հոլգեր Ռունե դիմակայության հաղթողը։ 

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել իսպանացի Ռաֆայել Նադալն ու Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով