18:09  ,  1 հունիսի, 2022

Արամ Ոսկանյանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

«Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում է նշանակվել  Արամ Ոսկանյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը: Նա փոխարինել է Էդգար Թորոսյանին։

46-ամյա մասնագետը ֆուտբոլիստի հագեցած կարիերա է ունեցել՝ հանդես գալով մի շարք հայկական և արտասահմանյան ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ: 

Որպես գլխավոր մարզիչ նա աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:

«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Պարոն Ղարաբաղցյանի հետ այսօր շրջեցինք բազայում... Հիանալի բազա է և բոլոր պայմանները կան լավ արդյունք ցույց տալու համար»,- նշել է Արամ Ոսկանյանը։

Արամ Ոսկանյանի հետ ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում