Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները։ Հունիսին իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ունի չորս հանդիպում Ազգերի լիգայում։
Հայաստանի հավաքականի տեխնիկական հովանավորը Macron ընկերությունն է։
And here is our new away kit
— Official Armenian FF (@OfficialArmFF) May 31, 2022
White with Armenian tricolor elements@MacronSports #Armenia #ArmeniaNationalTeam #Football pic.twitter.com/zZUAeL4xrH
Ավելի վաղ ներկայացվել էր նաեւ տնային խաղերի համար նախատեսված համազգեստը։
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հունիսյան խաղերի ժամանակացույցը․
Հունիսի 4, 17։00՝ Հայաստան - Իռլանդիա
Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա - Հայաստան
Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա - Հայաստան
Հունիսի 14, 20։00՝ Հայաստան - Շոտլանդիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում