18:17  ,  31 մայիսի, 2022

Բենզեման՝ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում Բենզեման իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 12 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Փլեյ-օֆֆում նա 3 գոլ է խփել ֆրանսիական ՊՍԺ-ին, 4 գոլ՝ Լոնդոնի «Չելսիին», 3 գոլ էլ՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Բենզեման լավագույնն է ճանաչվել ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խմբի որոշմամբ։

Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը 13 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նա խփել է նաեւ հաղթական գոլը «Լիվերպուլի» հետ եզրափակիչում՝ 1։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով