23:32  ,  30 մայիսի, 2022

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի 32-րդ անընդմեջ հաղթանակը

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին մրցեց չինացի Չժեն Ցինվենի (74) հետ եւ առավելության հասավ 6:7 (5:7), 6:0, 6:2 հաշվով։

Իգա Շվյոնտեկը 32-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ 2000 թվականից հետո երեք թենիսիստուհու էր հաջողվել գրանցել 32 կամ ավելի հանդիպումների հաղթարշավ․ ամերիկացի քույրեր Վինուս (35) եւ Սերենա Ուիլյամսներ (34), նաեւ բելգիացի Ժյուստին Էնեն (32)։

Քառորդ եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի 11-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով