00:29  ,  29 մայիսի, 2022

«Լիվերպուլ» - «Ռեալ»․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Փարիզում ընթացող Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» - «Ռեալ» եզրափակիչում ավարտվեց առաջին խաղակեսը։ Հաշիվը չի բացվել։

«Լիվերպուլը» 5 հարված կատարեց, բոլորն էլ հետ մղեց «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։

Առաջին խաղակեսի վերջին րոպեներին «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման գրավեց բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում