Երեւանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության երրորդ մրցումային օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:
Առաջին մրցահերթում ռինգ դուրս կգա Վախթանգ Հարությունյանը, որն իր երկրորդ մենամարտը կանցկացնի Եվրոպայի առաջնությունում:
75 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Վախթանգ Հարությունյանը կմենամարտի Գերմանիան ներկայացնող Կեւին Շչումանի հետ: Մենամարտը տեղի կունենա B ռինգում եւ կլինի 8-րդը:
Ցերեկային մրցահերթում А ռինգում իր առաջին մենամարտը կանցկացնի 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը 1/16 եզրափակիչում կլիբի բուլղարացի Քրիստիան Դմիտրիովը:
Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:
1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչի մրցակիցը կլինի հունգարացի Ռոլանդ Վերեսը:
Հիշեցնենք, որ 13 մասնակցով Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականից պայքարը սկսած 4 բռնցքամարտիկներից երկուսը պարտվել են մեկնարկային մենամարտերում: Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիեւվսկին: Տպավորիչ հաղթանակով է մեկնարկել նաեւ միչեւ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Համբարձում Հակոբյանը: 80 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում հաղթել է մոլդովացի Քոսիան Դմիտրիի նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում