Հայաստանի թիմը երկրորդ հաղթանակը տարավ Երեւանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում: Երկրորդ մրցումային օրվա երեկոյան մրցահերթում Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից պայքարի մեջ մտավ Համբարձում Հակոբյանը, որը 80 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Քոսիան Դմիտրիի նկատմամբ:
Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը չնայած ակտիվ էր, բայց մրցավարները առավելությունը տվեցին մոլդովացի բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդում Համբարձում Հակոբյանն ավելացրեց ճնշումը եւ մրցավարները հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին: Երրորդ ռաունդում Հովհաննես Համբարձումյանը բացարձակ առավելություն ուներ: Մրցակիցն այլեւս չէր կարողանում մենամարտել եւ Հայաստանի ներկայացուցիչի հարվածները դիպում հասնում էին նպատակակետին: Մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց Հովհաննես Համբարձումյանի:
Մենամարտին հետեւում էին մեծ թվով երկրպագուներ, որոնք մեծ ակտիվություն էին ցուցաբերում բոլոր ռաունդների ընթացքում:
Տրիբունայում էր նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը երեխաների հետ էր եկել Հայաստանի ներկայացուցիչի մենամարտը դիտելու: Արթուր Աբրահամը տեղից պարբերաբար հուշումներ էր անում Համբարձում Հակոբյանին եւ բուռն արձագանքում յուրաքանչյուր հաջողված հարվածից հետո: Նրանից բարձր Համբարձում Հակոբյանին երկրպագում էր Արթուր Աբրահամի որդին՝ Գրիգորը:
Մայիսի 24-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Ջանիկ Սահակյանն ու Նարեկ Զախարյանը պարտվել են մեկնարկային մենամարտերում եւ լքել պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի
19:07 , 23 հոկտեմբերի 
18:03 , 23 հոկտեմբերի