Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» դիտարկում է անգլիական «Էվերտոնի» եւ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Ռիշարլիսոնի թեկնածությունը, եթե որոշի ամռանը վաճառել 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, որը ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է spox.com-ը։
«Բավարիան» արդեն սկսել է բանակցել Ռիշարլիսոնի գործակալների հետ։
Ռիշարլիսոնի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
ԱՆգլիայի ընթացիկ առաջնությունում Ռիշարլիսոնը մասնակցել է 30 հանդիպման, խփել 10 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում