22:39  ,  14 մայիսի, 2022

«Լիվերպուլը» 8-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը (ֆոտո, վիդեո)

«Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Լոնդոնի «Չելսիին»։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0 (տեսանյութ

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները՝ 6։5։ 

«Չելսիից» վրիպեցին պաշտպան Սեսար Ասպիլիկուետան եւ կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, որի հարվածը հետ մղեց Ալիսոն Բեքերը։ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի հարվածը հետ մղեց Էդուարդ Մենդին։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի վճռական հարվածը կատարեց պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը։

«Լիվերպուլը» 8-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը՝ հավասարվելով «Չելսիին», որը նույնպես 8 անգամ նվաճել այս գավաթ։ Նախորդ անգամ լիվերպուլյան թիմն այսպիսի հաջողության հասել էր 2006-ին։

Հիշեցնենք, որ «Չելսին» ու «Լիվերպուլը» հանդիպել էին նաեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Փետրվարին տեղի ունեցած եզրափակիչի հիմնական եւ լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվել էր 0։0 հաշվով։ 11 մետրանոցներով հաղթել էր «Լիվերպուլը»՝  11։10 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում