Երևանում ավարտվեց ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարը։ Հայաստանի Մ-15 հավաքականը վերջին խաղում 0։2 հաշվով պարտվեց Վրաստանի Մ-15 թիմին։
Վաստակելով 6 միավոր՝ Հայաստանի Մ-15 հավաքականը գրավեց երկրորդ տեղը։ 7 միավորով ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանի թիմը։ Երրորդ տեղը զբաղեցրեց Մոլդովան՝ 5 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանը։
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Վրաստանի հավաքականի խաղացող Ալեքսանդր Ամիսուլաշվիլին։
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Հայաստան Մ-15 - Վրաստան Մ-15` 0:2
Գլունչաձե, 39, Գուլիաշվիլի, 67
Հայաստան Մ-15
Պահեստայիններ՝ 12. Վարազդատ Գասպարյան, 6. Խոսրով Ղազարյան, 9. Գարի Կևորկ Բասմաջյան, 11. Տիգրան Արմենակյան, 13. Զավեն Խուդավերդյան, 14. Սեդրակ Մովսիսյան, 15. Վարդան Մարգարյան,17. Աշոտ Գրիգորյան, 21. Ալեքս Գալստյան,
Գլխավոր մարզիչ՝ Գևորգ Պողոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում