19:42  ,  10 մայիսի, 2022

Ռուսաստանի գավաթ․ «Դինամոն» եզրափակիչում է, Զախարյանը՝ գոլի հեղինակ

Մոսկվայի «Դինամոն» դուրս եկավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Մոսկվայում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում գերմանացի Սանդրո Շվարցի գլխավորած թիմը 3։0 հաշվով պարտության մատնեց Վլադիկավկազի «Ալանիային»։ Աչքի ընկան հարձակվող Ֆյոդոր Սմոլովը, կիսապաշտպան Արսեն Զախարյանը եւ հարձակվող Կոնստանտին Տյուկավինը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Մոսկվայի «Սպարտակն» ու «Ենիսեյը»։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին։

Ռուսաստանի գավաթ, կիսաեզրափակիչ

«Դինամո» - «Ալանիա»՝ 3։0

Ֆյոդոր Սմոլով, 22, Արսեն Զախարյան, 48, Կոնստանտին Տյուկավին, 87

Հեռացում՝ Դավիդ Շավլոխով («Ալանիա»),  73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով