15:50  ,  10 մայիսի, 2022

ՀՖՖ-ն Արցախի դպրոցներին գնդակներ է նվիրել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, Արցախի բոլոր՝ 117 դպրոցներին և մարզադպրոցներին նվիրել է շուրջ 850 գնդակ։

ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել են Արցախ, որտեղ հանդիպումներ են ունեցել Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի հետ, այցելել են Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտ, հանդիպել հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներին և նվիրել գնդակներ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Նախաձեռնությունն իրականացվել է Արցախում «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակում՝ «Թիմային խաղ, թիմային աշխատանք» նշանաբանի ներքո։ Այն նպատակ ունի համալրել երկարօրյա ուսուցման սպորտային բաղադրիչը և նպաստել պատանեկան ֆուտբոլի զարգացմանը Արցախի բոլոր համայնքներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս