20:32  ,  3 մայիսի, 2022

Երիտասարդական ԱԱ. Անդրանիկ Պապեյանը զրո ստացավ

Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Պապեյանը մեդալ չնվաճեց: 

Պոկում վարժությունում Պապեյանը հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ գլխավերեւում պահելով 115 կգ ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները ձախողեց, որի համար մարզիչները պատվիրել էին 120 կգ:

Հրում վարժությունում Անդրանիկ Պապեյանը զրո ստացավ: Նա չկարողացավ հրել 140 կգ-ը:

Երիտասարդական առաջնությունում Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմից ոսկե մեդալակիր է դարձել 55 քաշային Գառնիկ Չալոյանը: Երկամարտում գյումրեցի ծանրորդը գրանցել է 240 կգ արդյունք (108+132)՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայաստանը կներկայացնեն նաեւ Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում