21:57  ,  1 մայիսի, 2022

«Ինտերն» ուժեղ էր «Ուդինեզեից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 75 միավորով երկրորդն է եւ առաջատար «Միլանից» հետ է 2 միավոր։ «Ուդինեզեն» 12-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ուդինեզե» - «Ինտեր»՝ 1։2 (տեսանյութ)

Իգնասիո Պուսետո, 72 - Իվան Պերիշիչ, 12, Լաուտարո Մարտինես, 39

Չիրացրած 11մ՝ Լաուտարո Մարտինես, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում