01:32  ,  26 ապրիլի, 2022

Կուրտուա․ Շատ ծանր հանդիպումներ կլինեն, բայց հավատում եմ, որ դուրս կգանք եզրափակիչ

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ծանր պայքար է սպասում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայությունում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

«Շատ բարդ թիմ է մրցակիցը, որը շատ է շարժվում, սիրում է վերահսկել գնդակը, խաղի մեծ մասն անցկացնել գծերի միջեւ փոխանցումներով։  

Շատ ծանր հանդիպումներ կլինեն, բայց հավատում եմ, որ դուրս կգանք եզրափակիչ։

Այս տարի սեփական խաղադաշտում բազմիցս փրկել ենք տանուլ տված հանդիպումներ։ Տանը մենք այլ կերպ ենք մեզ զգում եւ պայքարում»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2019-2020 թվականների Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Այն ժամանակ երկու խաղում էլ 2։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում