09:02  ,  22 ապրիլի, 2022

Ռուսաստանի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը

Տեղի է ունեցել ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։

«Դինամո» (Մոսկվա) - «Ալանիա» (Վլադիկավկազ)

«Սպարտակ» (Մոսկվա) - «Ենիսեյ» (Կրասնոյարսկ)

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մայիսի 11-ին եւ 12-ին։ Եզրափակիչը մայիսի 29-ին է։

Քառորդ եզրափակիչում «Սպարտակը» 1։0 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին, «Ենիսեյը»՝ 3։1 հաշվով «Ռուբինին»։ Հետխաղային 11 մետրանոցներով «Դինամոն» դուրս էր թողել «Բալթիկային» (հիմնական ժամանակ՝ 1։1), «Ալանիան»՝ «Զենիթին» (հիմական ժամանակ՝ 2։2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով