20:37  ,  21 ապրիլի, 2022

Բելգրադ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Սերբ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ աշխարհի 38-րդ ռակետ, սերբ Միոմիր Կեցմանովիչի նկատմամբ՝ 4:6, 6:4, 6:3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 19 րոպե։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի ռուսաստանցի Կարեն Խաչանովի եւ բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի դիմակայության հաղթողը։

Բելգրադի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 534 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով