23:33  ,  20 ապրիլի, 2022

Ռուսաստանի գավաթ․ Կիսաեզրափակիչի մասնակիցները

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները․ «Սպարտակ», «Դինամո», «Ենիսեյ», «Ալանիա»։

Վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 21-ին։

Քառորդ եզրափակիչում «Սպարտակը» 1։0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին, «Ենիսեյը»՝ 3։1 հաշվով «Ռուբինին»։ Հետխաղային 11 մետրանոցներով «Դինամոն» դուրս է թողել «Բալթիկային» (հիմնական ժամանակ՝ 1։1), «Ալանիան»՝ «Զենիթին» (հիմական ժամանակ՝ 2։2)։

Կիսաեզրափակիչի հանդիպումները նախատեսված են մայիսի 11-ին եւ 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով