00:54  ,  20 ապրիլի, 2022

«Լիվերպուլը» դարձյալ խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրից տեղափոխված խաղում «Լիվերպուլն» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ վստահ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Աչքի ընկան հարձակվողներ՝ կոլումբացի Լուիս Դիասը, եգիպտացի Մոհամեդ Սալահը` դուբլ, սենեգալցի Սադիո Մանեն։

Պրեմիեր լիգայի առաջին շրջանում լիվերպուլյան թիմը «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել էր 5։0 հաշվով։

«Լիվերպուլը» 76 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է՝ 54 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր 

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4։0 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 5, Մոհամեդ Սալահ, 22, 85, Սադիո Մանե, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում