20:52  ,  19 ապրիլի, 2022

«Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հաղթողին չպարզեցին

Հայաստանի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ալաշկերտին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

25 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 58 միավորով առաջին տեղում է եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալաշկերտը» (24 խաղ) չորրորդն է՝ 38 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 1։1

Դուարտե, 83 - Դավիթ Խուրցիձե, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում