12:43  ,  19 ապրիլի, 2022

Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է գրավել Լա Ռոդայի մրցաշարում

Իսպանիայի Լա Ռոդա քաղաքում անցկացված շախմատի բաց միջազգային մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը (chessfed.am)։

9 տուրում Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7,5 միավոր և գրավել երկրորդ տեղը։ Նա անձնական վարկանիշը բարելավել է +8,7 ցուցանիշով։

Շանթ Սարգսյանը վաստակեց 6,5 միավոր և գրավեց 9-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում