20:24  ,  16 ապրիլի, 2022

«Լիվերպուլը» դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին»՝ 3։2 (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հանդիպեցին չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում 3։2 հաշվով հաղթանակ տարավ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը՝ դուրս գալով եզրափակիչ։

«Լիվերպուլից» դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Իբրաիմա Կոնատեն։ «Մանչեսթեր Սիթիից» հաշվի տարբերությունը կրճատեցին անգլիացի հարձակվող Ջեք Գրիլիշն ու պորտուգալացի հարձակվող Բերնարդու Սիլվան։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը ապրիլի 17-ին կվիճարկեն Լոնդոնի «Չելսին» ու «Քրիսթալ Փելասը»։

Անգլիայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 2։3 (տեսանյութ)

Ջեք Գրիլիշ, 47, Բերնարդու Սիլվա, 90+1 - Իբրաիմա Կոնատե, 10, Սադիո Մանե, 17, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում