Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մինչեւ 56 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Գոռ Մայիլյանը: Նա գերազանց է անցկացրել բոլոր գոտեմարտերը՝ հռչակվելով սամբոյի աշխարհի չեմպիոն:
Հայ մարզիկներն այս առաջնությունումմ արժանացել են նաեւ 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ տողը` զիջելով Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերին:
Հիշեցնենք, որ հայ սամբիստները երրորդ տեղն էին գրավել նաեւ 2012թ. սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 16-ին, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի