22:01  ,  10 ապրիլի, 2022

«Ռոմայի» կամային հաղթանակը, Մխիթարյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» ընդունեց հետնապահ «Սալերնիտանային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը 22-րդ րոպեին, սակայն 81-րդ եւ 85-րդ րոպեներին հռոմեական թիմից աչքի ընակն իսպանացի հարձակվող Կառլես Սայոլը եւ անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը։ Սայոլին գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ռոման» 57 միավորով 5-րդն է, «Սալերնիտանա» վերջին տեղում է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ռոմա» - «Սալերնիտանա»՝ 2։1 (տեսանյութ)

Կառլես Սայոլ, 81, Կրիս Սմոլինգ, 85 - Իվան Ռադովանովիչ, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում