22:44  ,  4 ապրիլի, 2022

ԵԱ․ Գաբրիել Սարգսյանը խաղաց ոչ ոքի եւ կես միավոր հետ է առաջատարից

Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով մրցեց խորվաթ Իվան Սարիչի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

Գաբրիել Սարգսյանը 7 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը գերմանացի Մատիաս Բլյուբաումն է՝ 7,5 միավոր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որն այս տուրում սեւերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետո։ Սամվել Տեր-Սահակյանը 6,5 միավորով բաժանում է 5-19-րդ տեղերը։

Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում