00:35  ,  30 մարտի, 2022

ԱԱ-2022․ Ֆերնանդեշի դուբլը Պորտուգալիային դուրս բերեց եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Պորտուգալիան նվաճեց Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր։ Եվրոպական գոտու ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչում Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմն ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ Գոլային փոխանցումները կատարեցին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան։

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Հյուսիսային Մակեդոնիան 1։0 հաշվով հաղթել էր Եվրոպայի չեմպիոն Իտալիային, պորտուգալացիները 3։1 հաշվով դուրս էին թողել թուրքերին։

ԱԱ-2022, եվրոպական գոտի, ընտրական փուլի փլեյ-օֆֆ, եզրափակիչ

Պորտուգալիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 2։0 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 32, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում