16:51  ,  16 մարտի, 2022

«Ուրարտուն» ուժեղ էր ԲԿՄԱ-ից՝ 4։1

Հայաստանի առաջնության 23-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Ուրարտուի» նորեկ, 27-ամյա ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը։

19 խաղից հետո «Ուրարտուն» 25 միավորով 5-րդն է, ԲԿՄԱ-ն (21 խաղ) վերջինն է՝ 10 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 1։4

Էդգար Մովսեսյան, 45 - Դմիտրո Խլյոբաս, 21, 51, Արթուր Միրանյան, 49, 11մ, Սերգեյ Մկրտչյան, 86

«Վան» - «Փյունիկ»՝ 1։1

Գաբա, 69 - Ուգո Ֆիրմինո, 90+4

Հեռացում՝ Սերժ Դեբլե («Փյունիկ»), 58, երկրորդ դեղին քարտ

Մարտի 14

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 0։3

Խոնատան Դուարտե, 42, Մաիլսոն Լիմա, 58, Զաքարիա Սանոգո, 75

Մարտի 15

«Նորավանք» - «Արարատ»՝ 0:1

Ռուդիկ Մկրտչյան, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով