Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» դարձավ առաջին թիմը պատմության մեջ, որը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ ոչ մի հաղթանակ չտանելով տնային խաղերում, հաղորդում է Opta-ն։
Խմբային փուլում արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 0։0 հաշվով էր խաղացել պորտուգալական «Պորտուի» հետ, 2։3 հաշվով պարտվել էր անգլիական «Լիվերպուլին», 0։1 հաշվով՝ իտալական «Միլանին»։
1/8 եզրափակիչի առաջին խաղում էլ «Աթլետիկոն» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղն Իսպանիայի մայրաքաղաքում ավարտել էր 1։1 հաշվով։
Պատասխան խաղում «Աթլետիկոն» Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում հաղթել է 1։0 հաշվով՝ ապահովելով քառորդ եզրափակիչի ուղեգիրը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում