10:56  ,  13 հոկտեմբերի, 2012

Հայ սամբիստները մեկ օրում նվաճեցին հինգ մեդալ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը մրցագոր դուրս եկած յոթ հայ մարզիկներից հինգն արժանացան մեդալների: 

Նախ, բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Ջիվան Ղազարյանը (48կգ) եւ Հովհաննես Ալեքսանյանը (60կգ) հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան եզրափակիչ, սակայն երեքն էլ պարտվեցին ու բավարարվեցին արծաթե մեդալներով:

Հոկտեմբերի 13-ին հանդես կգա եւս յոթ հայաստանցի սամբիստ: Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 14-ին, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով