20:20  ,  13 մարտի, 2022

«Նապոլին» ուժեղ էր «Վերոնայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Վերոնային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

«Նապոլին» 60 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր է հետ առաջատար «Միլանից»։ «Վերոնան» 9-րդն է՝ 41 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Վերոնա» - «Նապոլի»՝ 1։2 (տեսանյութ)

Մարկո Ֆարաոնի, 77 - Վիկտոր Օսիմեն, 14, 71

Հեռացում՝ Ֆեդերիկո Չեկերինի («Վերոնա»), 83, երկրորդ դեղին քարտ, Մարկո Ֆարաոնի («Վերոնա»), 90+8, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում