01:49  ,  13 մարտի, 2022

«Միլանն» ուժեղ էր «Էմպոլիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Էմպոլիի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 19-րդ րոպեին խփեց 21-ամյա ֆրանսիացի պաշտպան Պիեր Կալյուլյուն։

«Միլանը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ինտերից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Միլան» - «Էմպոլի»՝ 1։0 (տեսանյութ)

Պիեր Կալյուլյու, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում