16:54  ,  11 մարտի, 2022

«Վանն» ու ԲԿՄԱ-ն խաղացին ոչ ոքի

Հայաստանի առաջնության 22-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց ԲԿՄԱ-ին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց ԲԿՄԱ-ի 23-ամյա հարձակվող Էդգար Մովսեսյանը։

Ավելացված ժամանակում «Վանի» գոլը խփեց 22-ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը, որը գերազանց իրացրեց տուգանային հարվածը։

19 խաղից հետո «Վանը» 12 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն անցկացրել է 20 հանդիպում եւ վերջինն է՝ 10 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Վան» - ԲԿՄԱ՝ 1։1

Էրիկ Ազիզյան, 90+2 - Էդգար Մովսեսյան, 47

Մարտի 10

«Նոա» - «Փյունիկ»՝ 0։1

Սերժ Դեբլե, 27

«Նորավանք» - «Արարատ-Արմենիա»՝ 0։2

Զաքարիա Սանոգո, 19, Յուսուֆ Օտուբանջո, 28

Մարտի 9

«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով