01:59  ,  4 մարտի, 2022

Իսպանիայի գավաթ․ «Բետիսը» եզրափակիչում է (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բետիսն» ընդունեց «Ռայո Վալյեկանոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջին խաղում «Բետիսն» առավելության էր հասել 2։1 հաշվով։

Եզրափակիչում «Բետիսի» մրցակիցը կլինի «Վալենսիան», որը պայքարից դուրս է թողել Բիլբաոյի «Աթլետիկին» (1։1, 1։0)։ Եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 23-ին։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Բետիս» - «Ռայո Վալյեկանո»՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։1)

Բորխա Իգլեսիաս, 90+2 - Բեբե, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English